‘«Ռեալ» – «Կորդոբա». Քրիստիանո Ռոնալդուն մեկնարկային կազմում է’

1014

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի հարձակվող և առաջատար Քրիստիանո Ռոնալդուն կմասնակցի «Կորդոբա»-ի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի հետ վերջին երկու հանդիպումներում վնասվածքի պատճառով ֆուտբոլային աստղը խաղացել է ընդամենը մեկ խաղակես:

– Նա երկուշաբթի оրը պատրաստ կարող է խաղալ: Ռոնալդուին հարկավոր էր աշխատել անհատական ծրագրով, և նա հաղթահարել է վնասվածքի պատճառած բարդությունները: Այս շաբաթվա ընթացքում նույնպես նա հատուկ ծրագրով կմարզվի, որպեսզի բարելավի մարզավիճակը,- ասել է Անչելոտին:

Կառլո Անչելոտին կազմել է նաև այն 20 ֆուտբոլիստների հայտացուցակը, որոնք հանդես կգան Լա լիգայի «Կորդոբայի» հետ մեկնարկային առաջին հանդիպմանը:

Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս, Կեյլոր Նավաս, Պաչեկո:
Պաշտպաններ. Վարան, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կարվախալ,Արբելոա,Նաչո:
Կիսապաշտպաններ. Բեյլ, Խեդիրա, Կրոս,Խամես Ռոդրիգես,Խաբի Ալոնսո, Մոդրիչ, Իսկո, Իլյարամենդի:
Հարձակվողներ. Քրիստիանո Ռոնալդու, Բենզեմա:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը 22:00-ին:.

Նախորդ հոդվածը‘Ֆուկուսիմայում աճեցված բրնձի առաջին խմբաքանակը վաճառվել է Սինգապուրում’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘