‘«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» 0-4․ Սուպերկլասիկոն ավարտվեց մադրիդցիների ջախջախումով (տեսանյութ)’

1212

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած խաղում կատալոնացիները 4 անպատասխան գոլ խփեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: 11-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Լուիս Սուարեսը: Մադրիդցիներն այս գոլից հետո չակտիվացան, իսկ կատալոնացիները նախքան ընդմիջման գնալը ևս մեկ անգամ աչքի ընկան. 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Նեյմարը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռեալը» փոքր ինչ ակտիվություն ցուցաբերեց, սակայն 53-րդ րոպեին Անդրես Ինյեստան ավելի խոշոր դարձրեց իր թիմի առավելությունը: 0:3 հաշվից հետո «Ռեալի» կազմում Խամես Ռոդրիգեսին փոխարինեց Իսկոն, ով փոքր ինչ ակտիվություն հաղորդեց խաղին, սակայն անարդյունք. 74-րդ րոպեին Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց և ապահովեց «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակը: 

Նշենք նաև, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 57-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Իվան Ռակիտիչի փոխարեն, իսկ «Ռեալը» հանդիպումն ավարտեց 10 հոգով. 84-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Իսկոն:

Այս հաղթանակից հետո 30 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» մնաց 24 միավորով:

ՌԵԱԼ Մ.-ԲԱՐՍԵԼՈՆԱ

0-4 (0-2)

MC

 

0-1՝ Լուիս Սուարես 11՛, 0-2՝ Նեյմար 39՛, 0-3՝ Անդրես Ինյեստա 53՛, 0-4՝ Լուիս Սուարես 74՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո (15.Դանիել Կարվախալ, 59), 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (22.Իսկո, 56), 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա, 11.Գարեթ Բեյլ

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (10.Լիոնել Մեսսի, 56), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (17.Մունիր Էլ Հադադի, 77), 14.Խավյեր Մասկերանո (24.Ժերեմի Մատյո, 27), 20.Սերխիո Ռոբերտո, 9.Լուիս Սուարես, 11.Նեյմար

 

Հեռացում՝ Իսկո 85՛ (Ռ) ; Զգուշացում՝ Խամես Ռոդրիգես 23՛ (Ռ), Սերխիո Ռամոս 51՛ (Ռ), Դանիել Կարվախալ 83՛ (Ռ), Դանի Ալվես 31՛ (Բ), Սերխիո Բուսկետս 90՛ (Բ) ; Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան (Իսպանիա)

 

41

ԳՆԴԱԿԻ %

59

11 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

18 (7)

12

ՏՈՒԳԱՆՔ

9

10

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա». Պրոմոհոլովակ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» 1-4․ Մերսիսայդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)’