‘«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն, Զիդանի գլխավորությամբ, գլխավորեց Սեգունդա Բ-ն’

895

«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն, Զինեդին Զիդանի գլխավորությամբ, մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ գլխավորեց Սեգունդա Բ-ի` Իսպանիայի երրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը: Մադրիդցիները սեփական հարկի տակ 3 անպատախան գնդակ ուղարկեցին «Ֆուենլաբրադ»-ի դարպասը:

Հարկ է նշել, որ նորվեգացի 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով այս շաբաթ դարձավ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ, չէր հայտավորվել այս խաղին:

22 տուրից հետո «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն իր ակտիվում ունի 40 միավոր` երկրորդ տեղով ընթացող «Ռեալ Ունիոն»-ի նկատմամբ ունենալով 1 միավորի առավելություն:

Նախորդ հոդվածը‘Վենգերը հույս է հայտնել, որ Պաուլիստան հունվարի 26-ին կդառնա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Գիշերը ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ. ՊՆ’