‘«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ». բուքմեյքերների կարծիքն ու հանդիպման ներկայացումը. Տեսանյութ’

1454

Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կկայանա այս փուլի ամենասպասված եւ ինտրիգային դիմակայությունը. «Ռեալ» -«Մանչեսթեր Յունայթեդ»: Երկու հսկաների բախում, որին հետեւելու է ամբողջ աշխարհը:

Չնայած հանդիպում են Անգլիայի առաջնության անվիճելի առաջատարն ու Իսպանիայի առաջնությունում ընդամենը 3-րդ տեղում ընթացող «Ռեալը», բուքմեյքերական գրասենյակները այս դիմակայությունում մեծ առավելություն են տալիս հենց մադրիդյան ակումբին:

William Hill բուքմեյքերական գրասենյակը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,61  գործակցով, ոչ-ոքին՝ 4,0, իսկ «Մանչեսթերի» հաղթանակը՝ 5,0 գործակցով:

Ներկայացնում ենք նաեւ հանդիպման պրոմո-տեսանյութը, որը բավական օրիգինալ եւ տպավորիչ է.

Նախորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Եկել է ժամանակը, որ Կոնգրեսի անկուսակցականները որոշումներին մասնակցելու հնարավորություն ունենան (Տեսանյութ)’