‘«Ռեալ Սոսյեդադը» հաղթում է «Ռեալ» Մադրիդին(տեսանյութ)’

1226

 Կառլո Անչելոտիի սաները պարտվեցին արդեն երկրորդ խաղում:

Շատ քչերը կարող էին ենթադրել, որ այս խաղում հնարավոր է իրադարձությունների նման զարգացում: «Ռեալ Սոսյեդադը» այս հակամարտությանն էր եկել մի քանի անհաջողությունից հետո: Առաջինը  բասկերը պարտություն էին կրել առաջնության նորեկից՝ «էյբարից», ապա ջախջախվել Եվրոպայի լիգայում՝ Կրոսնոդարի կողմից  և վաղաժամկետ լքել Եվրոգավաթի համար պայքարը:

 Այսպիսի ելք չէր կարելի կանխատեսել հատկապես «Ռեալի»՝ խաղասկղբի այդքան հաջող մեկնարկից հետո: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Տոնի Կրոսի անկյունայինից հարվածը իրացնելուց հետո հիանալի գոլ խփեց Սերխիո Ռամոսը: 5 րոպե անց իր վարպետությունը ցուցադրեց Գարեթ Բեյլը: Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո ֆուտբոլիստը հիանալի խաբս տվեց հակառակորդին, որից հետո գնդակն ուղարկեց Սուբիկարայի դարպասի մոտակա անկյունը:  Հանդիպման 1-րդ րոպեին թվում էր, խաղի ելքն արդեն վճռված է: Սակայն բոլորավին այլ կարծիքի էին տանտերեը:

Հյուրերը ևս մի քանի գոլային հնարավորություն ստեղծեցին, սակայն կամաց-կամաց նրան հարձակողական նկրտումնեը մարեցին այն դեպքում, երբ «Ռեալ Սոսյեդադինը» գնալով մեծացնում էր: Իրական գոլային պահը չկարողացավ իր վերջնակետին հասցնել Էստեբան Գրաներոն՝ Սուրուտուսի գլխով փոխանցումից հետո: Այս դրվագում իր թիմին փրկեց Սերխիո Ռամոսը: Այնուհանդերձ, մինչև ընդմիջումը  բասկերը երկու անգամ աչքի ընկան: Նախ, անկյումային հարվածից հետո Ինյիգո Մարտինեսը գնդակն ուղարկեց դարպասը, ապա Սուրուտուսան գլխի հարվածով գրավեց դարպասը:

Ընդմիջումից հետո Կառլո Անչելոտիի սաները պետք է իրենց բոլոր ուժերը ներդնեին հաղթելու համար, սակայն կատարվեց բոլորովին հակառակը; «Ռեալի» դարպասի մոտ ճնշումները շարունակում էին տանտերերը այն դեպքում, երբ «սերուցքայինները» ամբողջովին շփոթված էին: Մի գուցե խանգարում էր առաջատարի՝ Քրիստիանո Ռոնալդուի բացակայությունը դաշտում:  «Ռեալ Սոսյեդադի» ճնշումներընիրեն արդյունքը տվեցի երկրորդ խաղակեսի միջնամասում: Երրորդ գոլը երկրորդի կրկնоրինակն ասես լիներ: Պրիետոյի փոխանցումից հետո Սուրուտուսան այս անգամ արդեն ոտքով գնդակն ուղարկեց դարպասը:

«Ռեալի»  ֆուտբոլիստները փորձեցին գրոհներ կազմակերպել, սակայն ոչ մի գոլային պահ նրանց չհաջողվեց ստեղծել:Ընդհակառակը, Կառլո Անչելոտիի սաները բաց թողեցին 4-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Կառլոս Վելան:  Եվ միայն հանդիպման վերջնամասում Բենզեման կարող էր գրավել դարպասը, սակայն այս անգամ խանգարեց դարպասաձողը:

Այսպիսով, «Ռեալ Սոսյեդադը» կամային տպավորիչ ու արժանի հաղթանակ տոնեց;

 

Ռ. ՍՈՍԻԵԴԱԴՌԵԱԼ Մ.

4-2 (2-2)

MC

0-1՝ Սերխիո Ռամոս 5՛, 0-2՝ Գարետ Բեյլ 11՛, 1-2՝ Ինյիգո Մարտինես 35՛, 2-2՝ Դավիդ Սուրուտուսա 41՛, 3-2՝ Դավիդ Սուրուտուսա 65՛, 4-2՝ Կառլոս Վելա 76՛

 

Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ. 13.Էնյաուտ Սուբիկարայ, 6.Ինյիգո Մարտինես, 20.Խոսեբա Սալդուա, 24.Ալբերտո դե լա Բելյա, 4.Գորկա Էլուստոնդո, 5.Մարկել Բերգարա, 8.Էստեբան Գրաներո, 10.Խավի Պրիետո (3.Միկել Գոնսալես, 83), 17.Դավիդ Սուրուտուսա, 18.Չորի Կաստրո (16.Սերխիո Կանալես, 60), 9.Իմանոլ Ագիրետչե (11.Կառլոս Վելա, 60)

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (17.Ալվարո Արբելոա, 77), 8.Տոնի Կրոոս, 10.Համես Ռոդրիգես, 11.Գարետ Բեյլ, 19.Լուկա Մոդրիչ (6.Սամի Խեդիրա, 74), 23.Իսկո, 9.Քարիմ Բենզեմա

Զգուշացում՝ Էստեբան Գրաներո 17՛ (Ռ), Դանիել Կարվախալ 36՛ (Ռ), Իսկո 82՛ (Ռ) ; Մրցավար՝ Խուան Մարտինես 

 

45

ԳՆԴԱԿԻ %

55

13 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (5)

18

ՏՈՒԳԱՆՔ

12

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

 

ԴԵՊՈՐՏԻՎՈՌԱՅՈ Վ.

2-2 (1-1)

MC

1-0՝ Խոսե Ռոդրիգես 7՛, 1-1՝ Ալբերտո Բուենո 40՛, 1-2՝ Ալբերտո Բուենո 73՛, 2-2՝ Իսաակ Կուենկա 90՛ (11մ)

 

ԴԵՊՈՐՏԻՎՈ. 1.Խերման Լուքս, 3.Ռոբերտո Կանելյա, 5.Պաբլո Ինսուա, 15.Լաուրե, 23.Ալբերտո Լոպո, 6.Խոսե Ռոդրիգես (16.Լուսինյո, 62), 8.Հարիս Մեդունյանին, 10.Խուան Դոմինգես (4.Ալեքս Բերխանտինյոս, 64), 24.Լուիս Ֆարինա, 14.Իսաակ Կուենկա, 18.Տոչե (19.Իվան Կավալյերու, 78)

ՌԱՅՈ Վ.. 13.Քրիստիան Ալվարես, 2.Տիտո, 15.Աբդուլայե Բա, 17.Քուինի Մարին, 18.Զե Կաստրո, 8.Ռաուլ Բաենա, 10.Ռոբերտո Տրաշորաս, 12.Գաել Կակուտա (7.Լաս Բանգուրա, 75), 16.Խավյեր Ակինո, 9.Մանուշու (19.Լեո Բապտիստան, 59), 23.Ալբերտո Բուենո (20.Խորխե Մորսիլյո, 86)

Զգուշացում՝ Ալբերտո Լոպո 27՛ (Դ), Խոսե Ռոդրիգես 37՛ (Դ), Պաբլո Ինսուա 45՛ (Դ), Լաուրե 83՛ (Դ), Քուինի Մարին 43՛ (Ռ), Տիտո 52՛ (Ռ), Ռաուլ Բաենա 84՛ (Ռ), Զե Կաստրո 89՛ (Ռ), Աբդուլայե Բա 90՛ (Ռ), Ռոբերտո Տրաշորաս 90՛ (Ռ) ; Մրցավար՝ Խոսե Լուիս Գոնսալես 

 

48

ԳՆԴԱԿԻ %

52

7 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (2)

16

ՏՈՒԳԱՆՔ

15

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

 

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի աշնանային չվացուցակով’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի դուդուկի տակ մի՛ պարեք’