‘«Ռեգիոնալները» չեն կարողացել արտակարգ դրություն հայտարարելու համար ստորագրություններ հավաքել’

383

Ժողովրդական պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության» նախկին անդամ Իննա Բոգոսլովսկայան պնդում է, որ «Ռեգիոնների կուսակցության» անդամները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու համար: Այդ մասին հաղորդում է censor.net.ua-ն՝ հղում անելով УНИАН-ին: «Մենք գիտենք, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները չկան, միասնություն չկա: Մարդիկ չեն հաշտվել այն բանի հետ, որ իրենց գործածել են: Մեծ մասը ձեռք չի բարձրացրել»,- նշել է Բոգոսլովսկայան: Նրա խոսքով՝ «փորձ է արվել զանգահարել պատգամավորներին՝ արտահերթ նիստ հրավիրելու և արտակարգ դրություն մտցնելու նպատակով: Այդ ստորագրությունները չեն հավաքվել»: «Սահմանն անցել են՝ հսկայական կուսակցությանը փորձել են օգտագործել որպես մանրադրամ»,- նշել է պատգամավորը: Փոխանցում է censor.net.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Մեդվեդև.Դոկու Ումարովը ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ձերբակալել են ռուսաստանցի լրագրողի, որը եղել է մահակներով զինված խմբում’