‘«Ռեգիոնալները» չեն կարողացել արտակարգ դրություն հայտարարելու համար ստորագրություններ հավաքել’

881

Ժողովրդական պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության» նախկին անդամ Իննա Բոգոսլովսկայան պնդում է, որ «Ռեգիոնների կուսակցության» անդամները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու համար: Այդ մասին հաղորդում է censor.net.ua-ն՝ հղում անելով УНИАН-ին: «Մենք գիտենք, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները չկան, միասնություն չկա: Մարդիկ չեն հաշտվել այն բանի հետ, որ իրենց գործածել են: Մեծ մասը ձեռք չի բարձրացրել»,- նշել է Բոգոսլովսկայան: Նրա խոսքով՝ «փորձ է արվել զանգահարել պատգամավորներին՝ արտահերթ նիստ հրավիրելու և արտակարգ դրություն մտցնելու նպատակով: Այդ ստորագրությունները չեն հավաքվել»: «Սահմանն անցել են՝ հսկայական կուսակցությանը փորձել են օգտագործել որպես մանրադրամ»,- նշել է պատգամավորը: Փոխանցում է censor.net.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական 2 քաղաքներում ակտիվիստները գրավել են նահանգային ադմինիստրացիանների շենքերը. Տեսանյութեր’
Հաջորդ հոդվածը‘Կենդանի շղթա՝ Դնեպրոպետրովսկի մեծ կամրջի վրա ‘