Ռեզնիկով․ «Մեր ձեռքում է ողջ եվրատլանտյան տարածքի անվտանգությունը»

401

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ։

«Հանդիպումը շատ արդյունավետ էր։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, ուղերձը միանգամայն հստակ էր․ Կարթագենը կտապալվի։ Մեզ ոչ ոք չի կասեցնի։ Մեր ձեռքում է եվրատլանտյան ողջ տարածքի անվտանգությունը։ Այդ ձեռքը պետք է ավելի ծանր սպառազինություն ստանա»,- Twitter-ում  գրել է Ռեզնիկովը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախորդ օրը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել զենքի մատակարարումն Ուկրաինային, քանի որ Կիևին անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազենք՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։

«Մենք մեզ չենք կարող թույլ տալ հանձնվել և թափը թուլացնել։ Խաղադրույքը չափազանց բարձր է։ Ուկրաինան վճռական պահ է ապրում մարտի դաշտում»,- ասել է Օսթինը Բրյուսելի հանդիպմանը, որտեղ հավաքվել են Ուկրաինային սատարող 50 երկրների ներկայացուցիչներ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի դեսպանը Շոլցից պահանջել է զենք՝ «խաղաղարարի» կարգավիճակի դիմաց
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ Աշխարհում փախստականների թիվն անցել է 100 միլիոնից