‘Ռեկորդային բարձրությունից պարաշյուտով թռիչքը հետաձգվել է ‘

943

Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտները հույսը չի կորցնում՝ դառնալ առաջին մարդը, ով առանց որեւէ տրանսպորտային միջոցի օգնության կհաղթահարի ձայնի արագությունը: 36,5 հազար մետր բարձրությունից թռիչք պլանավորող ավստրիացին այսօր ստիպված է եղել հետաձգել թռիչքը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի շրջանում նկատված անբարենպաստ քամին խանգարել է ստրատոստատի թռիչքը, որը պետք է պարաշյուտիստին բարձրացներ պահանջված բարձրության վրա: Երեքշաբթի եղանակը խաղաղ է եղել, բայց ժամանակ առ ժամանակ նկատվել են քամու ուժգին հոսանքներ, ինչն անթույլատրելի են դարձրել թռիչքը: Ֆելիքս Բաումգարտները ստիպված է եղել լքել ստրատոստատում արդեն զբաղեցրած իր տեղն այն ժամանակ, երբ դիսպետչերները որոշել են հետաձգել մեկնարկը:

Օդերեւութաբանների տվյալներով, մեկնարկի մոտակա հնարավորունը կլինի հինգշաբթի օրը: Եթե մեկ ամսվա ընթացքում հնարավոր չլինի կատարել թռիչքը, այն կհետաձգվցի մինչեւ հաջորդ տարի:

Ըստ նախատեսված սցենարի, Բաումգարտները պետք է 36,5 հազար մետրից ազատ վայրէջք կատարի, 40 վայրկյան անց նա պետք է գերազանցի ձայնի արագությունը՝ (1110կմ/ժ): Մոտ 10 րոպե ազատ անկումից հետո՝ ծովի մակերեսից 1500 մետրի վրա բացվելու է պարաշյուտը եւ

 

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքական ինքնահոս` Առաջին նախագահի լռության ֆոնին ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտունիի գործով տուժողները զրկվեցին արդյունավետ իրավական պաշտպանությունից ‘