‘Ռեկորդային համաճարակ՝ զբոսանավում’

847

Կարիբյան ծովում նավարկող զբոսանավը ստիպված է եղել վերադառնալ ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի Բեյոն նավահանգիստ, քանի որ գրեթե 700 ուղևորներ և նավի անձնակազմի անդամներ վարակվել են անհայտ ինչ-որ հիվանդությամբ: Ինչպես հաղորդել են նավի սեփականատեր Royal Caribbean ընկերության ներկայացուցիչները, վարակվածները տառապում են ստամոքսի սուր խանգարումից և փսխումներից:

Ամերիկյան փորձագետների տվյալներով՝ նման լուրջ համաճարակ վերջին 20 տարիների ընթացքում չի եղել ոչ մի զբոսանավում: Նավահանգիստ վերադառնալուց հետո նավը կվարակազերծվի, իսկ ուղևորներին, ովքեր կարանտինի պատճառով մի քանի օր ստիպված են եղել անցկացնել նավախցերում, փոխհատուցում կտրվի, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և Իրանը պայմանագիր են ստորագրել Համագործակցության բարձրագույն խորհուրսդ ստեղծելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ. Սիրիայի հարցով բանակցություններում ճեղքում չի լինի’