Ռեկորդային տրանսֆեր անգլիական ֆուտբոլում․ Էնցո Ֆերնանդեսը կմիանա «Չելսիին»

820

Լոնդոնի «Չելսին» 121 միլիոն եվրո կվճարի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Բենֆիկայի» հարձակվող Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի համար, հաղորդում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։

Սա ռեկորդային գին է անգլիական ֆուտբոլի համար։ Նախորդ ամենաթանկ տրանսֆերը կատարել էր «Մանչեսթեր Սիթին»՝ անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի համար «Աստոն Վիլային» վճարելով մոտ 100 միլիոն եվրո։

Ֆերնանդեսի տրանսֆերի գումարի 25 տոկոսը կստանա նրա նախորդ ակումբը՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։  «Բենֆիկան» անցած տարի էր գնել Ֆերնանդեսին 14 միլիոն եվրոյով։

22-ամյա Ֆերնանդեսը 2022թ․ աշխարհի առաջնությունում արժանացել էր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին։

«Չելսին» ամերիկացի սեփականատեր Թոդ Բոուլիի օրոք երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել է 16 տրանսֆեր։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Ուկրաինայում կենսալաբորատորիաների մասին ԱՄՆ հայտարարությունները հակասական են
Հաջորդ հոդվածըՓետրվարի 3-ի գագաթնաժողովում Ուկրաինան ԵՄ արագ ընդունվելու խոստում չի ստանա