‘Ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող ՌՈ քրեական հետախուզության բաժնի պետը կալանավորվել է’

1075

Ինչպես տեղեկացրել ենք,  հուլիսի 24-ին Գետք գյուղում ոստիկանությունը հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը: Վերջինս հանդիսանում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Հուլիսի 27-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էր ներկայացել 1978 թ. ծնված Արման Կատունյանը և հայտնել, որ դեպքից առաջ վիճաբանել է Հարություն Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:

Այսօր՝ հուլիսի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Կատունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։ Այս մասին News.am-ին հայտնել է Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ Կատունյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ նրա դեմ առաջադրված մեղադրանքի բովանդակությունը իրականությանն այդքան էլ չի համապատասխանում։ Վերջինս հանդիսանում է ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

 

Նախորդ հոդվածը‘Սևանը ռուսաստանցիների նախընտրած 10 առողջարանների թվում է’
Հաջորդ հոդվածը‘ԴԱՀԿ աշխատակիցները Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել շենքից ‘