‘Ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող ՌՈ քրեական հետախուզության բաժնի պետը հայտնաբերվել է’

1223

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սահմանից Հայաստան է անցել եւ ոստիկաններին է ներկայացել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը: Աղբյուրի համաձայն՝ վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ: Նրան տեղափոխել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ոստիկանությունը Գյումրիից ոչ հեռու գտնվող Գետք գյուղի տարածքում հայտնաբերել է 1964 թվականին ծնված Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով և բռնության հետքերով: Վերջինս Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ’
Հաջորդ հոդվածը‘«Air France» ինքնաթիռը «Զվարթնոց»-ում խուսափել է վթարից’