‘Ռեկտորի օգնականը դասադուլավորներին կոչ է արել հեռանալ (թարմացված, տեսանյութ)’

2238

Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական, Հանրապետական կուսակցության անդամ Գևորգ Մելքոնյանը խոսափողով կոչ է արել համալսարանի դիմաց հավաքված դասադուլավորներին հեռանալ ու կեղծ է որակել նրանց նախաձեռնությունը:

Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, Մելքոնյանը հայտարարել է, թե ակցիայի մասնակիցները խանգարում են դասապրոցեսը: Նա ասել է, որ ինքը ՀՀԿ-ական է, միաժամանակ հայտարարելով, որ բուխի ուսխորհուրդը քաղաքականացված չէ:

Այժմ երթի մասնակիցները շարժվում են դեպի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան:

Հիշեցնենք, որ դասադուլի նախաձեռնությունը երեկ է մեկնարկել: Դրա մասնակիցները պահանջում են չեղյալ համարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը խնդրում է ոստիկանությանը համոզիչ փաստարկներ ներկայացնել’
Հաջորդ հոդվածը‘«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը մխրճվել է թռչունների երամի մեջ’