‘Ռենո. Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ միջև փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ բանակցություններ են տարվում’

823

Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և ԵՄ միջև փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ դեռ բանակցություններ են տարվում, այսօր լրագրողներին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ռենոյի խոսքով, այդ հարցը դեռ գտնվում է ԵՄ գործընկերների միջև բանակցությունների փուլում: «Հավանաբար, փաստաթղթի ստորագրման վերաբերյալ որոշում ընդունվի հենց գագաթնաժողովի ընթացքում: Տվյալ պահին փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ դեռ բանակցություններ են տարվում»,- հաղորդել է դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘Սմբատ Կարախանյան. «ՌԴ-ն երկխոսում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.68 դրամ/դոլար’