‘ՌԵՈՒ ղեկավարը Արևմուտքի պատժամիջոցները համեմատում է սիբիրյան մոծակների հետ’

862

Ռուսաստանի երկաթուղու ղեկավար Վլադիմիր Յակունինը Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները համեմատել է սիբիրյան մոծակների հետ, փոխանցում է gazeta.ru-ի թղթակիցը:

«Դա մոտավորապես նույնպիսի զգացողություն է, ինչպես Սիբիրում մոծակների առկայությունը. դե՛ հա, խանգարում են, բայց, մեկ է, այնտեղ մարդիկ ապրում են, ու ինչքան շատ մոծակ լինի, այնքան շատ ձուկ կլինի»,- ասել է Յակունինը:

Նա պարզաբանել է, որ համագործակցության հարցում մարդկանց շատ դժվար է խաբել: «Նրանք հրաշալի հասկանում են՝ ինչն է լավ, ինչը՝ վատ»,- ասել է ՌԵՈՒ ղեկավարը՝օրինակ բերելով 2014 թ. Ռուսաստանում ԱՄՆ ընկերությունների մասնակցությունը երկաթուղային համաժողովին: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.88 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում՝ Ալիևի ելույթի ժամանակ’