‘ՌԵՍՈ-ն բժշկական ապահովագրության գծով հավաքագրել է ամենամեծ ծավալով պրեմիաները’

1181

 

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հավաքագրել է ամենամեծ ծավալով ապահովագրական պրեմիաները բժշկական ապահովագրության գծով: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի» ՌԵՍՈ-ի ապահովագրական պրեմիաների պորտֆելը (բժշկական ապահովագրության հատվածում) 2013 թվականի առաջին կիսամյակի ավարտին կազմել է 2,7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 18%: Ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը բժշկական ապահովագրության հատվածում առաջին կիսամյակում կազմել է 646 մլն դրամ: 2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը կնքել է 33327 բժշկական ապահովագրությանպայմանագիր:

2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը, ըստ Ռենկինգի, ընդհանուր հաշվով հավաքագրել է 4.3 մլրդ դրամ ծավալով ապահովագրական պրեմիաներ (տարվա աճը` գրեթե 10%), ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ (տարեկան աճը` ավելի քան 2 անգամ): Ընկերության ակտիվները հուլիսի 1-ին կազմել են 10.1 մլրդ դրամ, տարվա աճը` 80.2 %, իսկ երկրորդ եռամսյակում` 23.7 %:

Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է ռուսական ՌԵՍՈ — Գարանտիա ապահովագրական ընկերությունը: Այն հայկական շուկայում սկսել է գործել 2008 թվականից: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում բախումների արդյունքում՝ տասնյակ զոհեր են եղել’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք հայտնի ադրբեջանցի իրավաբաններ և փաստաբաններ կոչ են արել չքվեարկել Ալիևի օգտին’