Ռետրո. Ռ. Իշխանյան. Հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը

22009

Նկատի ունենալով թեմայի այժմեականությունը, ստորև վերահրատարակում ենք ՀՀ ԳԽ պատգամավոր, լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի գնահատականը՝ հրապարակված 1990թ. օգոստոսի 21-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում:

iLur

«Ամենից երկարատեւ բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ։ Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ Ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական եւ դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ։ Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաեւ 6-7 պատգամավորներ։ Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը։ Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է։ Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ»։

«Խորհրդային Հայաստան» օրաթերթ, 21.08.1990թ., վերատպված՝ Թ. Հակոբյան, Հայերը եւ թուրքերը, Երեւան, 2012, էջ 265։

Նախորդ հոդվածըՀամատեղ զորավարժությունների են պատրաստվում
Հաջորդ հոդվածըԴատարանը խափանման միջոց չի ընտրել