‘«Ռեֆորմ» ՀԿ-ն միանում է մարտի 1-ին կայանալիք համաժողովրդական հանրահավաքին ‘

1996

«Ռեֆորմ» հասարակական կազմակերպությունը, հաշվի առնելով Հայաստանում վերջին քաղաքական իրադարձությունները` իշխանության բռնարարքները ԲՀԿ-ի նկատմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ում ստեղծված ծայրաստիճան վտանգավոր ներքաղաքական իրավիճակը՝ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին մարտի 1-֊ին ժամը 15։00 հավաքվել Ազատության հրապարակում եւ միասնական կամք ձևավորել՝ նոր իրադրության պահանջներին համապատասխան:

«Մեր կամքն իշխանություններին պարտադրելու երաշխիքը կողք կողքի կանգնած քաղաքացիներն են», — ասվում է կազմակերպության տրածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի դատախազությունը պատասխանել է Գեւորգ Կոստանյանի դիմումին’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 10-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը’