‘Ռիբերին ցանկանում է Գերմանիայի քաղաքացիություն ստանալ’

702

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դեմ չէ Գերմանիայի քաղաքացիություն ստանալ, քանի որ չի պատրաստվում հեռանալ այդ երկրից:

«Դառնալ Գերմանիայի քաղաքացի՞. իսկ ինչո՞ւ ոչ: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Այստեղ տուն ենք գնել և մեզ զգում ենք ինչպես իսկական գերմանական ընտանիք: Որդիս Գերմանիայում է ծնվել: Գուցե մի օր նա Գերմանիայի ազգային հավաքականի մարզաշապիկ կրի»,_ Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից: Ակումբի կազմում նա 295 հանդիպում է անցկացրել, խփել է 102 գնդակ եւ 147 գոլային փոխանցում է կատարել:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում առաջարկում են սահմանադրությունից հանել միջազգային իրավունքի գերակայության սկզբունքը’
Հաջորդ հոդվածը‘ «Սամպդորիայի» նախագահը շարունակում է նվաստացնել Էտո՚ Օ-ին’