‘Ռիբերի. ««Ոսկե գնդակ»-ն ամբողջությամբ քաղաքականություն է»»’

884

«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծիք է հայտնել, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Ռեալ»-ի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ը ստանում են քաղաքական նկատառումներից ելնելով.

«Ես շատ զայրացած էի (2013թ.-խմբ.), բայց ամեն տարի միևնույն բանն է: Չգիտեմ` ինչ պետք է անեմ այդ մրցանակին արժանանալու համար: Հնարավոր է` նույնիսկ ՉԼ-ում հաղթանակը բավարար չէ: Իսկ 2006 թվականին Ֆաբիո Կանավարոն հաղթեց  Աշխարհի առաջնությունում և արժանացավ այդ մրցանակին:

Վերջին 2-3 տարում Նոյերն աշխարհի լավագույն դարպասապահն էր, նա տիտղոսներ էր նվաճում «Բավարիա»-ի հետ: Բրազիլիայում նա լավագույնն էր և Գերմանիայի հավաքականի հետ նվաճեց չեմպիոնությունը: Ակնհայտ է` դա էլ բավարար չեղավ: Ես չեմ հասկանում:

Երբ մյուս անգամ «Բավարիա»-ի ֆուտբոլիստներից մեկը հավակնի ստանալ «Ոսկե գնդակ»-ը, մենք պետք է մտածենք` արդյոք արժե՞ գնալ ու մասնակցել այդ արարողությանը, թե՞ ` ոչ: Իսկ ինչի՞ համար. միգուցե` լուսանկարվելու՞: Ոչ:

Իմ կարծիքով, այդ ամենը քաղաքականությունն և դա ճիշտ չէ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իմանա, որ եթե Ռոնալդուն և Մեսսին եռյակում են, ուրեմն երրորդ ֆուտբոլիստը ոչ մի բանի հույս չի կարող ունենալ»,- Ռիբերիի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Սաուդցի բլոգերի հրապարակային մտրակահարությունը հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեայի գործակալ.«Ֆուտբոլում 5 րոպեում կարող է իրավիճակ փոխվել»’