‘Ռիգայում ավտովարորդներին առաջարկում են հանրային տրանսպորտից օգտվել անվճար ‘

1076

Ռիգայում ավտոմեքենաների տերերին ձյան ժամանակ հնարավորություն կտրվի անվճար երթեւեկել հասարակական տրանսպորտով: Այդ մասին քաղաքացիներին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Լատվիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Նիլ Ուշակովը, հայտնում է Lenta.ru-ն:

«Փորձարկում ենք անում: Ձյան տեղումների օրերին ավտոմեքենայի սեփականության վկայականը ներկայացնող քաղաքացիներն ամբողջ օրվա ընթացքում տրանսպորտից կօգտվեն անվճար: Եվ կարեւոր չէ՝ մեքենան քոնն է, թե հարազատինդ: Քաղաքի համար կարեւոր է, որ մեքենան մնա բակում կամ ավտոտնակում», — բացատրել է քաղաքապետը:  

Քաղաքային իշխանությունները նախօրոք կտեղեկացնեն, թե որ օրերին է գործելու նոր կարգը՝ հետեւելով օդերեւութաբանների կանխատեսումներին:

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ մեկ այլ Մերձբալթյան երկրում՝ Էստոնիայում ընդհանրապես հանվել է հանրային տրանսպորտից օգտվելու համար գանձվող վճարը: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում քրիստոնյա բլոգերին դատապարտել են աստվածանարգության համար’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա բոլոր գոլերը «Շախտյորի» կազմում. տեսանյութ’