‘Ռիգայում սուպերմարկետի փլուզման արդյունքում զոհերի թիվն անցնում է 20-ից (տեսանյութ)’

819

Երեկ երեկոյան Ռիգայում փլուզվել է Maxima սուպերմարկետի շենքը: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, հաղորդել է Լատվիայի հրշեջ-փրկարարական ծառայությունը:

 Նախ փլուզվել են շենքի տանիքն ու մի պատը՝ հիմնականում հարված հասցնելով դրամարկղերին և բանջարեղենի բաժնին: Երբ փրկարարները հասել են դեպքի վայր և սկսել աշխատանքները, փլվել է պատերից ևս մեկը: Փլուզման մակերեսը կազմում է 500 քառակուսի մետր: Լատվիայի հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով՝ զոհերից երեքը հենց այդ ծառայության փրկարարներն են: 40-ից ավելի մարդիկ վնասվածքներ են ստացել, շատերը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը տեղեկացրել է, որ երկրում սուգ կհայտարարվի: Ռիգայի փոխքաղաքապետ Անդրի Ամերկսի խոսքերով՝ «Ամենայն հավանականությամբ՝ շինարարներն են սխալներ թույլ տվել, ինչն էլ հանգեցրել է շենքի փլուզմանը: Շենքն ավերվել է ամբողջությամբ»: Ըստ նրա՝ պայթյունի վարկածը չի հաստատվել, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն փորձել է պարզաբանել ՌԴ ռազմակայանին փոխանցվող տարածքների փաստը’
Հաջորդ հոդվածը‘Իրանը Հայաստանին կոչ է անում Մեղրիի ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան 2-րդ էլեկտրագծերի շինարարության հարցում անցնել գործնական քայլերի’