Ռիգան մերժել է գենոցիդի գործով աջակցելու վերաբերյալ Մինսկի հայցը

379

Լատվիան չի բավարարել Բելառուսի հայցը՝ աջակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բելառուսցիների ցեղասպանության վերաբերյալ գործով։

Այդ մասին ասվում է Բելառուսի գլխավոր դատախազության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Լատվիական Հանրապետության գլխավոր դատախազությունը, անհիմն կերպով հղում անելով Բելառուսի և Լատվիայի հանրապետությունների միջև կնքված պայմանագրի 17 հոդվածին՝ իրավաբանական աջակցության և քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական հարաբերությունների վերաբերյալ, մերժել է իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության հայցը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և հետագա տարիներին Բելառուսի բնակչության ցեղասպանության գործով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի կարծիքով՝ Լիտվան և Լատվիան «չեն էլ թաքցնում, որ քողարկում են նացիստական հանցագործներին, հրաժարվում են հետաքննություններ անցկացնել՝ լիտվացիներից և լատվիացիներից կազմված պատժիչ ջոկատների կատարած հանցագործությունները բացահայտելու համար»։

«Մենք այսօր ևս մեկ անգամ պարզեցինք, որ այդ պետությունները թաքցնում են նացիստական հանցագործներին, և դա, մեր կարծիքով, անհերքելի փաստ է»,- նշել է Շվեդը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի պատրաստած աֆղանացի զինվորականները հարում են թալիբների ջոկատներին
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականը ցավալի միավորներ կորցրեց Լիխտենշտեյնի դեմ խաղում (տեսանյութ)