‘Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել գործով զբաղվել, այլ ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ’

810

Համագործակցության հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը Երևանում Հանձնաժողովի 23–րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում խորհուրդ է տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր գործերով զբաղվել, ոչ թե «քիթը մտցնել» ղարաբաղյան հակամարտության մեջ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 
«Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, ի՞նչ է քիթը խոթում ուրիշների գործերի մեջ»,– հայտարարել է նա։ 
Այս տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միության մեջ ընդգրկելիս անհրաժեշտ է հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ` հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային չլուծված հարցերը։ 
Ռիժկովի խոսքով, բոլորը լավ հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չի լուծվի ոչ այսօր, ոչ վաղը։ 

Նախորդ հոդվածը‘Գրիբաուսկայտե. Վիլնյուսում Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի’
Հաջորդ հոդվածը‘Կենսաթոշակային հիմնադրամի կառավարման լիցենզիա ստանալու նպատակով 2 ընկերութուններ դիմել են ԿԲ’