‘
Կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն, ով հայտնի է «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» կազմում իր ելույթներով, որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
«Ես նոր կյանք եմ սկսում։ Այսօր ինձ համար կարևոր օր է.ես որոշել եմ այլևս ֆուտբոլ չխաղալ:
Չգիտեմ՝ իմ կյանքը կապված կլինի՞ ֆուտբոլի հետ, թե՞ ոչ։ Ինձ համար այնքան էլ հաճելի չէ մտածել հրաժեշտի խաղի մասին, բայց ես այն կկազմակերպեմ երկրպագուների համար։ Ես ֆուտբոլից բազմաթիվ հուշեր կպահեմ,-հայտարարել է «Արգենտինիոս Խունիորսի» նախկին ֆուտբոլիստը։
36-ամյա կիսապաշտպանը «Արգենտինոս Խունիորսից» հեռացել էր դեկտեմբերին, իսկ վերջին շրջանում խոսակցություններ կային նրա՝ կանադական «Մոնրեալ Իմփեքտ» կամ պարագվայական «Սերո Պորտենյո» տեղափոխվելու հավանականության մասին։
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստի՝ թիմի կազում խփած գոլերը:
‘