‘Ռիոյում հարգել են 1972 թ. սպանված իսրայելցի օլիմպիական մարզիկների հիշատակը’

1817

Իսրայելը ՄՕԿ-ին կոչ է արել բոլոր Օլիմպիական խաղերի բացման արարողություններին մեկ րոպե լռությամբ հարգել 1972 թ. Մյունխենում ահաբեկչության զոհ դարձած իսրայելցի 11 մարզիկների հիշատակը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը: Կիրակի օրը նա Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է հիշատակի արարողությանը, որին ներկա է եղել նաև սպանված մարզիկներից մեկի այրին՝ Անկի Սպիցերը:

«Օլիմպիական ավանում լսել վերջապես սպանված իսրայելցի 11 մարզիկների անունները, ապա մասնակցել նրանց հիշատակի լռության րոպեին՝ մեր պայքարի գագաթնակետն է, որպեսզի մեր հարազատներին ճանաչեն որպես օլիմպիական մեծ ընտանիքի անդամներ»,- ասել է Սպիցերը:

1972 թ. Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ պաղեստինյան ծայրահեղական «Սև սեպտեմբեր» կազմակերպության գրոհայինները սպանեցին Իսրայելի օլիմպիական հավաքականի 2 մարզիկների և 9 հոգու պատանդ վերցրին: Բոլոր պատանդները զոհվեցին նրանց ազատագրելու գործողության ընթացքում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նիգերիայի իշխանությունները գերեվարված կանանց հարցով կապվել են «Բոկո Հարամի» հետ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ’