‘Ռիո-դե-Ժանեյրոյի երեք օդանավակայաններ գործադուլ են անում’

932

Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի օրը գործադուլ է սկսվել Ռիո-դե-Ժանեյրոյի օդանավակայաններում, տեղեկացնում է Globo Esporte-ն:

Գործադուլը կազմակերպել են Բրազիլիայի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքի երեք օդանավակայանների աշխատակիցները, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում 5,6 %-ով: Հաղորդվում է, որ գործադուլը մասնակի բնույթ է ունենալու. երեք օդանավակայաններից յուրաքանչյուրը կկատարի սովորական աշխատանքի ծավալի 80 %-ը:

Ավելի վաղ երկրի խոշորագույն Սան-Պաուլու քաղաքում գործադուլ էին հայտարարել մետրոյի աշխատակիցները, որոնք նույնպես պահանջում էին աշխատավարի բարձրացում:

ԱԱ-2014-ը մեկնարկում է հունիսի 12-ի երեկոյան, առաջնության բացման հանդիպումը կանցկացնեն Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Այս խաղում Քառյակը կամ ժողովուրդը պարտվել չեն կարող’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում քրդերը վերահսկողություն են սահմանել Քիրքուք քաղաքում’