‘Ռիո դե Ժանեյրոյում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ուսուցիչների միջև’

874

Այսօր Ռիո դե Ժանեյրոյում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ուսուցիչների միջև, ովքեր պահանջում էին բարձրացնել իրենց աշխտավարձները, հայտնում է France-Presse գործակալությունը: Ցուցարարներին են միացել նաև մի շարք անարխիստներ, որոնց դեմ  իրավապահ մարմինները օգտագործել են արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ, սակայն  ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրենց վրա կրակել են ռետինե փամփուշտներով:

Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է 17 մարդ, սակայն ըստ ոստիկանության՝ նրանց մեջ որևէ ուսուցիչ չի եղել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բեյլը չի խաղա, մինչև որ լավ մարզավիճակում չգտնվի’
Հաջորդ հոդվածը‘Զոհվել է իտալացի դերասան Ջուլիանո Ջեմման ‘