‘Ռիո Ֆերդինանդը կարող է որակազրկվել մրցավարին ծափահարելու համար’

761

ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին կարող է որակազրկել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում (1:2) մրցավար Ջունեյթ Չաքըրին ծափահարելու համար:

34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն ստանա մրցավարական անձնակազմի հաշվետվությունը, հաղորդում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ խաղի եզրափակիչ սուլիչից հետո Ֆերդինանդը մոտեցավ մրցավարին եւ ծափահարեց նրա առջեւ: Ֆերդինանդի դժգոհությունը պայմանավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիի հեռացմամբ: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավաբանն այսօր եւս մեկ հայց կներկայացնի ՍԴ’