‘Ռիո-2016. Միհրան Հարությունյանը` արծաթե մեդալակիր’

1835

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչը:

Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը մրցում էր սերբ Դավոր Շտեֆանեկի հետ: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հաղթանակը հանձնվեց սերբ ըմբիշին, քանզի նա կարողացել էր հավասարացնել հաշիվը:

Առաջին մրցափուլը մեր ըմբիշը շահեց 1:0 հաշվով` մրցակցին գորգից դուրս հրելու շնորհիվ: Երկրորդում մրցավարներն անհասկանալի որոշում կայացրեցին` Միհրանին պատժելով պասիվ գործողությունների համար և Շտեֆանեկին տալով 1 միավոր: Գոտեմարտի հետագա ընթացքում միայն Հարությունյանն էր գրոհում, սակայն մրցավարը սերբին այդպես էլ չպատժեց պասիվ գործելու համար:

Այսպիսով, Միհրան Հարությունյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Նախորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական’