‘Ռիչարդ Կիրակոսյանը Վրաստանը ևս մարտահրավեր է համարում Հայաստանի արտաքին քաղաքականության համար ‘

996

Ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի դինամիկ, բայց մարտահրավերները շատ տարբեր են, քան նախկինում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով iLur.am-ի հարցին:

«Վրաստանը շատ ավելի ոչ կանխատեսելի է, Թուրքիան դեռ չգիտի՝ ինչ է ուզում Հայաստանից, սաֆարովյան որոշումից հետո Ադրբեջանը դարձել է է՛լ ավելի ոչ կանխատեսելի ու վտանգավոր: Հայաստանի համար մարտահրավերներից մեկը կլինի Ադրբեջանի ոչ կանխատեսելի վարքագծի դեմ հանդես գալը: Այս պարագայում խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանը չունի գործընկեր»,- ասաց Կիրակոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Առատ ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Մագնուս Կառլսենը եւ իր հիպնոսը. Tata Steel Chess’