‘Ռիչարդ Կիրակոսյանի ինքնաբացահայտումը’

1867

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «քաղաքագետ» Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է. «Ես այլեւս ամերիկյան կառավարությունում չեմ աշխատում եւ չպետք է պաշտպանեմ նրանց»։ Այս ակամա խոստովանությամբ Ռիչարդ Կիրակոսյանը փաստորեն բացահայտում է, որ մինչեւ հիմա աշխատել է ամերիկյան կառավարությունում եւ պաշտպանել ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի շահերը։ Դա նշանակում է, որ ցայսօր կատարած նրա բոլոր իբրեւ թե «անկախ» վերլուծություններին եւ արտահայտած բոլոր տեսակետներին պետք է վերաբերվել բացառապես այդ վերապահումով։ Թե այսուհետեւ ում շահերն է պաշտպանելու Կիրակոսյանը, հայտնի կդառնա նրա հետագա «անկախ» վերլուծություններից։

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարման նախագահական և խորհրդարանական համակարգերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Արգելվել է «Գետամեջի» արտադրանքի վաճառքը ‘