‘Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը ներսից է’

1153

Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում կա դրական շարժ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ մարտահրավերների շրջան է լինելու:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ակտիվ, ուժեղ ու դինամիկ է: Ի տարբերություն անցյալի՝ հիմնված չէ ուրիշների սխալների վրա: Հայաստանը, միևնույն ժամանակ, շատ ավելի կայուն է, քան իր հարևանները, բայց հետաքրքրականն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուժեղացնելու համար ներքին քաղաքականությունից կախվածությունը մեծ է»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ՝ անկախ նրանից, թե ով նախագահ կընտրվի, միևնույն մարտահրավերները կմնան, և ամենամեծ սպառնալիքը կլինի ներսից: Այդ մարտահրավերը, քաղաքագետի խոսքով, օլիգարխիայի վրա հիմնված համակարգի հաղթահարումն է:

«Այս տեսանկյունից ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը Թուրքիայից ու Ադրբեջանից չի գալիս: Ամենամեծ մարտահրավերը ներսից է: Անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ՝ առաջնայնությունը կմնա օլիգարխական համակարգի խարխլումը»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը դարձավ 24 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Առատ ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը’