‘Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարի համար ավելի լավ կլինի «Ռեալում’

722

«Կապտանռնագույնների» նախկին աստղ Ռիվալդոն ոչ մի վատ բան չի տեսնում այն բանում, որ Նեյմարը կարող է միանալ Մադրիդի «Ռեալին»:

Վերջին օրերին լուրեր են պտտվում Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին, քանի որ ՊՍԺ-ն իրականում չի ցանկանում բրազիլացուն վաճառել «Բարսելոնային»՝ սահմանելով նրա համար շատ բարձր գին:  Ակնկալվում է, որ քննարկումները կլինեն երկար և կշարունակվեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարի համար ավելի լավ կլինի «Ռեալում».

-Նեյմարի մասին շատ խոսակցություններ կան: Ես կնախընտրեի, որ նա վերադառնա «Բարսելոնա», բայց ոչ մի վատ բան չեմ տեսնում «Ռեալի» առաջարկն ընդունելիս: «Ռեալում» նրա համար ավելի լավ կլինի, քան ՊՍԺ-ում: Սա դավաճանություն չէ, – համոզված է Ռիվալդոն:

Նախորդ հոդվածը‘Փհենյանն այլևս չի ցանկանում շփվել Սեուլի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’