‘Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը` Պյետրոդարկիի կատարմամբ (Տեսանյութ)’

1255

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում իտալացի աշխարահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգի ընթացքում անսպասելիորեն կատարվել է Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի «Նվիրում Տանգոյին» ստեղծագործությունը:

Նշենք, որ, ըստ President.am կայքում տեղադրված կենսագրական տվյալների, Ռիտա Սարգսյանն ստացել է երաժշտական կրթություն (մեր տեղեկություններով՝ ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը) եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի: Երեւան տեղափոխվելուց հետո մասնագիտությամբ չի աշխատել:


Տեսանյութը՝ Henaran.am-ի

Նախորդ հոդվածը‘«Ծառուկյան» հիմնադրամը հնարավորինս զերծ կմնա անհատական սոցիալական օգնություն տրամադրելուց’
Հաջորդ հոդվածը‘«Լացիոյին» կարող են զրկել 5 միավորից’