‘ՌՀՌԻ փորձագետ. «Արաբական գարունը» կարող է ընդգրկել նոր երկրներ’

803

102-րդ ռուսական ռազմակայանի հնարավորությունների մեծացումը ծառայում է ոչ միայն Ռուսաստանի հարավային սահմանների ամրապնդմանը, այլ նաև արտաքին սպառնալիքների աճի պայմաններում Հայաստանի անվտանգության ապահովմանը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գրիգորի Տիշչենկոն:

«Իրադրությունը տարածաշրջանում ավելի ու ավելի է բարդանում: Շարունակվում է «արաբական գարունը», որը կարող է ընդգրկել նոր երկրներ, այդ թվում` Հայաստանի մոտ գտնվող: Ժնևում բանակցություններն ընդամենը ժամանակավոր անդորր է, քանի որ ԱՄՆ-ը ի վիճակի չէ միաժամանակ լուծելու Աֆղանստանի և Իրանի հետ խնդիրները: Իրանի միջուկային ծրագիրն ընդամենն ԻԻՀ վրա ճնշում գործադրելու պատրվակ է: Բացի այդ, կակտիվանան Ադրբեջանին և Վրաստանին ՆԱՏՕ ներգրավմանն ուղղված ջանքերը: Թուրքիան փորձում է ստեղծել «Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան» եռանկյունի` ամրապնդելով իր ռազմական կապերը»,- ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ ՀՕՊ նոր, ավելի լայն համակարգի ստեղծումը` փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որի շրջանակներում էլ ստեղծվում է ՀՕՊ միասնական համակարգը: Միասնական հակաօդային պաշտպանության ստեղծումը, Տիշչենկոյի խոսքով, կամրապնդի  այդ թվում Հայաստանի անվտանգությունը, քանի որ թույլ կտա վերջինիս զինված ուժերին տվյալներ ստանալ ոչ միայն ռուսական ռադիոտեղորոշիչ կայաններից, այլ նաև ՀԱՊԿ անդամ այլ պետությունների կայաններից, ինչը հնարավորություն կընձեռի ավելի վաղ հայտնաբերել հանրապետությանը սպառնացող հնարավոր վտանգները:

«ՀՕՊ համակարգը պաշտպանական համակարգ է և կոչված է ապահովելու պաշտպանությունը, այլ ոչ թե հարձակումը: Իսկ պայմաններում, երբ տարածաշրջանում ավելի է բարդանում իրավիճակը, կարող են ՆԱՏՕ-ի ռազմակայաններ հայտնվել, հիշյալ համակարգը միայն կամրապնդի Հայաստանի անվտանգությունը»,- ամփոփել է Տիշչենկոն:

Նախորդ հոդվածը‘Թուխմանուկ հանքավայրի մշակում. մեղուների անկում և հողի պտղաբերության նվազում’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’