Ռյազանում Իլ-76 ինքնաթիռ է ընկել

365

Ռյազանում աղետի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռ,  այն ընկել է դաշտում, մասնավոր բնակելի տների անմիջական հարևանությամբ։ Տարածքը արգելափակվել է, ավերածություններ չկան։

Այդ մասին հաղորդել է Ռյազանի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, հաղորդել է ТАСС-ի աղբյուրը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ դա տրանսպորտային Իլ-76 է եղել։  Ինքնաթիռում 10 քաղաքացի է եղել, տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Հրդեհը արդեն մարվել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Սուարեսին, եթե չկարողանա գնել Լեւանդովսկուն
Հաջորդ հոդվածըՋոնսոնը հնարավոր է համարում Ուկրաինայից ապօրինի ներգաղթյալների տեղափոխումը Ռուանդա