‘Ռոբերտո դի Մատեո. «Գիտեմ, թե ռուրյան դերբիում ինձանից ինչ են ակնկալում»’

843

«Շալկեի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն Գերմանիայի առաջնության 23-րդ տgուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումից առաջ կարեւորել է բարոյական պատրաստվածությունը: Մարզչի խոսքով, երկու թիմերն էլ առավելագույնս մոտիվացված են եւ հաղթական են տրամադրված:

«Չնայած սա իմ առաջին ռուրյան դերբին է, բայց գիտեմ՝ ինձանից ինչ են ակնկալում: Պետք է բարոյապես պատրաստ լինեմ: Իհարկե, մրցակիցը մոտիվացված է: Երկու թիմերն էլ կխաղան մեծ ոգեւորությամբ եւ կօգտագործեն տակտիկական բոլոր հնարքները»,_ դի Մատեոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մարտի 1-ի գործը բացահայտված է վաղուց’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի բոլոր մասնակիցները’