‘Ռոբերտո Կարլոսը միացել է Մադրիդի «Ռեալին»’

1032

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը պայմանագիր է կնքել Արքայական թիմի հետ եւ կաշխատի ակումբի ակադեմիայում, հաորդում է իսպանական Marca-ն: 42-ամյա Ռոբերտո Կարլոսն այդ աշխատանքը կհամատեղի ասիական երկրներում «Ռեալի» դեսպանի առաքելության հետ:

Ավելի վաղ Կարլոսը նշել էր, որ շատ կցանկանար ընդգրկվել «Ռեալի» գլխավոր թիմում  ֆրանսիացի Զինեդին Զիդանի մարզչական շտաբում, սակայն դա տեղի չունեցավ: Իսպանական մամուլը գրեց, որ Զիդանը գոհ է իր օգնականներից եւ չի ցանկացել այս փուլում իր շտաբում տեսնել նախկին ակումբակցին:

Ռոբերտո Կարլոսը հնդկական «Դելի Դայնամոսի» գլխավոր մարզիչն էր:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլայի հայրը վստահ է, որ իր որդին կփոխի ԱՊԼ մենթալիտետը’