‘Ռոբերտո Կարլոս. «Ինձ համար պատիվ կլիներ աշխատել «Ռեալում»»’

897

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը ցանկանում է ընդգրկվել Արքայական ակումբի մարզչական շտաբում, որը գլխավորում է նրա նախկին ակումբակից, ֆրանսիացի Զինեդին Զիդանը:

«Ինձ համար պատիվ կլիներ աշխատել «Ռեալում»: Ես ցանկանում եմ լինել ակումբում: Անցած հանգստյան օրերին արդեն հանդիպել եմ «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Ուրախ կլինեի Զիդանի հետ աշխատելու հնարավորությանը, նրա մարզչական շտաբում լենելուն»,- Մադրիդում գտնվող Ռոբերտո Կարլոսի խոսքը մեջբերում է puntopelota- ն:

42-ամյա Կարլոսը «Ռեալում» հանդես է եկել 1996-2007 թվականներին, մարզչական կարիերան սկսել է 2011-ին Մախաչկալայի «Անժիում»: Հետագայում գլխավորել է թուրքական «Սիվասսպորն» ու «Ակհիսար Բելեդիեսպորը», Քաթարի «Ալ Արաբին»: Այժմ նա հնդկական «Դելի Դայնամոսի» գլխավոր մարզիչն է:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Տարվա երկրորդ խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն ու Ջանլուիջի Բուֆոնը բոյկոտել են «Ոսկե գնդակի» քվեարկությունը’