‘Ռոբերտո Մանչինին ծաղրել է Վենգերին’

768

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին The Guardian-ի հետ հարցազրույցում ծաղրել է «Արսենալի» իր գործընկեր Արսեն Վենգերին:

Իտալացին հայտարարել է, որ ի  տարբերություն Վենգերի, ինքը իր վատ հանդես եկող ֆուտբոլիստներին չի պաշտպանում:

«Ես Արսեն Վենգերը չեմ: Մենք տարբեր ենք: Ես ցանկանում եմ հաղթել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է բավական ուժեղ լինի՝ իր գործողությունների համար պատասխան տալու համար եւ այդպիսով ավելի ուժեղ դառնալու համար: Խաղացողը չի զարգանա, եթե մարզիչը նրան ասում է. «Մի հուզվիր, դու սխալ թույլ  տվեցիր, բայց դա դատարկ բան է»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. «Բարևի» մեջ Աշտարակ կա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ համագումարը մեկնարկեց. Արարքցյանն առաջարկում է գնահատական տալ ընտրություններին’