‘Ռոբերտո Մանչինի. Մեկ միավորին մենք արժանի չէինք’

958

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բորուսիայի» հետ ոչ-ոքին (1:1)  իր թիմը չի վաստակել :

 «Այդ միավորին մենք արժանի չէինք, բայց խմբի վերջնական արդյունքները ամփոփելիս այն կարող է վճռորոշ դեր ունենալ: Եթե մենք ցանկանում ենք Չեմպիոնների լիգայում պայքարել ամենաբարձր մակարդակով, ապա պետք է ավելին անենք, քան անում էինք այսօր: Պետք է պայքարել, միայն խաղամակարդակը բավարար չէ: Ջո Հարթը այսօր փրկեց, նա անզուգական էր: Եթե չուժեղացնենք մեր խաղը, ապա խմբի դուրս գալը խիստ բարդ կլինի:

 Այսօր մենք վատ խաղացինք եւ 3-4 գնդակ պետք է բաց թողեինք: Ներկա պահին «Բորուսիան», թերեւս մեզանից ուժեղ է»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Շումախերն ավարտում է կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Էռնեկյանի «Տանգո»-ն գնել էր նաեւ Արդարադատության նախարարության նախկին շենքը ‘