Ռոբերտո Մարտինեսը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը

203

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռոբերտո Մարտինեսը, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Պորտուգալիայի հավաքականն աշխարհի առաջնությունից հետո հեռացրել էր Ֆերնանդու Սանտուշին։ Ռոբերտո Մարտինեսն էլ հեռացել էր Բելգիայի հավաքականից, որն աշխարհի առաջնությունում չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։ 2018թ․ աշխարհի առաջնությունում Բելգիայի թիմը Ռոբերտո Մարտինեսի ղեկավարությամբ դարձել էր բրոնզե մեդալակիր։

Նախորդ հոդվածըՇատ եմ ցավում, որ այն ժամանակ ճիշտ չհասկացանք իրականությունը. Գագիկ Հովհաննիսյան
Հաջորդ հոդվածըՊերու․ Հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ