Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

235
Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք՝ 52-ամյա մասնագետի գլխավորությամբ իսպանացիները չհաղթահարեցին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի արգելքը և լքեցին պայքարը:

Ռոբերտո Մարտինեսի հետ էլ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից ընթացիկ ԱԱ-ում: Դեկտեմբերի 1-ին Մարտինեսը հայտնեց, որ լքում է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Նախորդ հոդվածըՌամուշը 1962-ից հետո ԱԱ-ներում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողն է
Հաջորդ հոդվածըԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծում նախատեսվում է ՌԴ-ն հեռացնել G20-ից