Ռոբերտո Մարտինեսը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»

283

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին հրաժեշտ տալու մտադրություն ունի եւ գլխավոր թեկնածու է համարում Ռոբերտո Մարտինեսին, որը պատրաստ է քննարկել առաջարկը Ազգերի լիգայի մրցաշարից հետո, հաղորդում է Goal.com-ը։

Բելգիայի հավաքականը հոկտեմբերի 7-ին Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ։ Մրցաշարի եզրափակիչը եւ երրորդ տեղի համար հանդիպումը հոկտեմբերի 10-ին են։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան համակրանքով է վերաբերվում Ռոբերտո Մարտինեսին։ Ակումբի նախագահի խորհրդական Ժորդի Կրոյֆը մարզիչի մտերիմ ընկերն է։

48-ամյա մասնագետը Բելգիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ ցույց տալով լավագույն արդյունքը իր պատմության մեջ։ 

Ռոբերտո Մարտինեսը նախկինում գլխավորել է Ուելսի «Սուոնսին», անգլիական «Ուիգանն» ու «Էվերտոնը»։

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալի» տպավորիչ հաղթանակը՝ 6։1 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըForbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը