‘ Ռոբերտ Լեւանդովսկին֙ մի շարք անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակում’

992

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հայտնվել է մի շարք անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակում։ 

Ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, 27-ամյա ֆուտբոլիստին ամռանը ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»։

Հարձակվողը դիտարկում է Գերմանիայի չեմպիոնի կազմը լքելու տարբերակը, քանի որ նոր մարտահրավեր է փնտրում այլ առաջնությունում։ 

Լեւանդովսկու տրանսֆերի համար անգլիական ակումբները ստիպված կլինեն վճարել նվազագույնը 70 մլն ֆունտ ստերլինգ։ 

Բացի այդ, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը՝ ամենատիտղոսակիր թենիսիստների տասնյակում’
Հաջորդ հոդվածը‘Վատցկե. «Անգլիայում շատ ծանր է ֆուտբոլային ռիթմը»’