‘Ռոբերտ Լեւանդովսկին խզել է բոլոր հարաբերությունները «Բորուսիայի» ղեկավարության հետ’

1002

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դադարեցրել է իր շփումները ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Bild-ը:

Լեհ ֆուտբոլիստը ակումբից հեռանալու շուրջ բանակցությունները արդեն իր փաստաբանների միջոցով է վարում: 24-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում է Դորտմունդում մնալ եւս մեկ տարի:

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հույս է հայտնել, որ Լեւանդովսկին կկատարի պայամանգրով նախատեսված իր պարտավորությունները:

«Հուսով եմ, որ Լեւանդովսկին բնավորություն կցուցաբերի եւ այս բարդ իրավիճակից դուրս կգա: Վտասհ եմ, որ նա մեր թիմում կխաղա մինչեւ 2014թ. ամառը, որից հետո կարող է տեղափոխվել Մյունխեն»,- ասել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ Լեւանդովսկին բազմիցս հայտարարել էր ակումբից հեռանալու մասին: Նրա կարիերայի ամենահավանական շարունակությունը համարվում էր «Բավարիան»:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել են Մայքլ Ջեքսոնի ննջասենյակի լուսանկարները, որոնք արվել էին նրա մահվան օրը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի պահանջով’