‘Ռոբերտ Լեւանդովսկի. Այժմ արդեն կարող եմ հեռանալ «Բորուսիայից»’

851

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը թույլատրել է ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը:

«Մենք երկար ժամանակ այդ հարցը քննարկում էինք ակումբի հետ: Ես իմ որոշման մասին հայտնեցի պատասխանատու անձանց: Գտնում եմ, որ այժմ արդեն պարզ է, որ այս ամռանը ես կկարողանամ հեռանալ «Բորուսիայից»: Այդպես լավ կլինի բոլորի համար»,- ասել է Լեւանդովսկին:

Ներկա պահին Լեւանդովսկուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Մյունխենի «Բավարիան» է: Բացի այդ, նշվում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» անունները:

Նախորդ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 31 խաղում 24 գոլ է խփել, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 10:

Նախորդ հոդվածը‘Ժնևում մեկնարկել է ՄԱԿ-ՌԴ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը՝ նվիրված Սիրիային’
Հաջորդ հոդվածը‘Վաղը սպասվում են կարճատև տեղումներ’