‘Ռոբերտ Նազարյանը վարչապետին համեմատել է «ընկած եզի հետ». «Ժողովուրդ»’

1742

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը ՀՀ վարչապետին է առաջարկել գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողովի կազմ: Թեև այն դեռ չի հաստատվել պաշտոնապես, այնուամենայնիվ, Նազարյանը հայտնել է, որ ինքը նպատակահարմար է գտնում հանձնաժողովում ընդգրկել ՀՀ գյուղատնտեսության, Էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին, Հանրային խորհրդին, Գործարարների միությանը և ՀԿ-ներին:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ հանձնաժողովները ստեղծվում են, որպեսզի «թաղեն» իրականությունը, Նազարյանը՝ դիմելով Հրանտ Բագրատյանին, ասաց. «Վարչապետ ես եղել՝ անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի՛ խոսիր»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը քարոզի ժամանակ պատահաբար հայհոյել է’
Հաջորդ հոդվածը‘Հանրայինում կրկին կրճատումներ են սկսվել. «Հրապարակ»’